Նեյմարը երկարատև դադարից հետո կվերադառնա Բրազիլիայի հավաքական
Նեյմարը երկարատև դադարից հետո կվերադառնա Բրազիլիայի հավաքական
10/03/2026 - 16:20

Նեյմարը կընդգրկվի Բրազիլիայի ազգային հավաքականի` առաջիկա հանդիպումների համար նախատեսված հանդիպումների ընդլայնված հայտացուցակում, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտացուցակը կհրապարակի առաջիկա օրերին։

Իտալացի մասնագետը մարտի 11-ին ներկա կլինի Բրազիլիայի Ա սերիայի «Միրասոլ» – «Սանթոս» հանդիպմանը ու կհետևի 34-ամյա կիսապաշտպանի խաղին։

Նեյմարը 79 գոլով Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։ Նա ազգային թիմում վերջին անգամ հանդես է եկել 2023թ. հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի դեմ աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի հերթական խաղում (0:2)։ Այդ խաղում նա ծնկի ծանր վնասվածք էր ստացել` շարքից դուրս մնալով մոտ 1 տարով։

Բրազիլացիները մարտի 26-ին ընկերական խաղում կմրցեն Ֆրանսիայի, իսկ ապրիլի 1-ին` Խորվաթիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026