Նապոլին ու Ռոման հետաքրքրված են Այաքսի առաջատարներից մեկի ծառայություններով
«Այաքսի» աջ պաշտպան Նուսայիր Մազրաուրին, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամռանը կխփոի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» ու «Ռոման»։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ ակումբները 23-ամյա պաշտպանի վերաբերյալ հարցում են ուղարկել նրա գործակալ Մինո Ռայոլային` ցանկանալով իմանալ, թե Մազրաուրին ինչ պայմաններով է պատրաստ համալրել իրենց շարքերը։
Հատկանշական է, որ Մազրաուրին վերջերս է Ռայոլային ընտրել իր գործակալ։
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստի և «Այաքսի» մինչև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, ու նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից։
Նշենք, որ Մազրաուրին «Այաքսի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 113 հանդիպում` դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Մինո Ռայոլա, Նապոլի, Նուսայիր Մազրաուրի, Ռոմա, տրանսֆերներ