«Նապոլին» հաղթեց «Կալյարիին»` դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն 🎥
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում, «Նապոլին» սեփական դաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացում տանտերերն ունեին հսկայական առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Սքոթ Մաքթոմինեյն ու Ռոմելու Լուկակուն։
Այդ հանդիպմանը զուգահեռ «Ինտերը» հյուրընկալվելիս Ստեֆան դե Վրեյի ու Խոակին Կոռեայի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Կոմոյին»։
«Նապոլին» վաստակեց 82 միավոր և պատմության մեջ չորրորդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն։ «Ինտերը» 81 միավորով գրավեց երկրորդ, «Կոմոն»` 49 միավորով 10-րդ, իսկ «Կալյարին»` 14-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
«Կոմո» – «Ինտեր»` 0:2