Նապոլին խորտակեց թուրինյան նավը?
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Նապոլին» և «Յուվենտուսը»։
Շատերի համար անսպասելիորեն հանդիպման մեծ մասում նեապոլիտանական ակումբն աչքի ընկնելու ավելի վտանգավոր և շատ պահեր ուներ, քան «Յուվենտուսը», սակայն արդեն 5-րդ րոպեին նոմինալ հյուրերը Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Ալեքս Մերետը պորտուգալացի ֆուտբոլիստի շեշտակի հարվածից հետո փրկեց իր թիմին։
23-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Լորոնցե Ինսինիեն, սակայն նրա իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը տիպավ ուղղահայաց դարպասաձողին։
40-րդ րոպեին «Նապոլին» հաշիվը բացելու հերթական պահը բաց թողեց, երբ Դիեգո Դեմեն նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ Ջանլուիջի Բուֆֆոնի վրա։ Նշենք, որ վերջինս ողջ խաղի ընթացքում մոռացել էր, որ արդեն 42 տարեկան է՝ դառանլով բազմաթիվ հիանալի սեյվերի հեղինակ։ Բուֆֆոնն այսօր 8 սեյվի հեղինակ դարձավ։
Երկրորդ խաղակեսում «Նապոլին» էլ ավելի լավ տեսք ուներ, սակայն ամեն անգամ հիանալի էր խաղում Բուֆֆոնը։ Հատկապես տպավորիչ էր 90+2-րդ րոպեին Մատեո Պոլիտանոյի իրացրած անկյունային հարվածից հետո Նիկոլա Մաքսիմովիչի և Էլիֆ Էլմասի կատարած հարվածներից հետո իտալացի լեգենդար դարպասապահի կրկնակի սեյվը, սակայն նույնիսկ Բուֆֆոնի հիանալի խաղը բավարար չեղավ «Յուվեին» գավաթը նվաճելու համար։
Խաղն ավարտվեց 0։0 հաշվով, և ըստ մրցաշարի կանոնակարգի, նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որը սկսվեց «Յուվենտուսի» ֆուտբոլիստների անչափ անհաջող հարվածներով։ Նախ Պաուլո Դիբալայի հարվածից հետո Ալեքս Մերետը հիանալի սեյվի հեղինակ դարձավ, իսկ Դանիլոն բարձր հարվածեց։ «Նապոլին» էլ իր հերթին բոլոր հարվածները դիպուկ իրացերց. աչքի ընկան Լորենցո Ինսինիեն, Մատիա Պոլիտանոն, Նիկոլա Մաքսիմովիչը և Արկադիուշ Միլիկը։ «Յուվենտուսի» կազմից էլ աչքի ընկան Լեոնարդո Բոնուչին ու Արոն Ռեմզին։
Այսպիսով, Ջենարո Գատուզոյի թիմը պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթի տիտղոսը։ 2014 թվականից ի վեր՝ նեապոլիտանական ակումբը նվաճեց առաջ տիտղոսը։
# Արկադիուշ Միլիկ, Դանիլո, Իտալիայի-Գավաթ, Լորենցո Ինսինե, Մատիա Պոլիտանո, Յուվենտուս, Նապոլի, Պաուլո-Դիբալա, Ջանլուիջի-Բուֆոն, Ջենարո Գատուզո