«Յուվենտուսի» ու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Բազելը» 📸
«Յուվենտուսի» ու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Բազելը» 📸
27/01/2026 - 13:22

Շվեյցարական «Բազելի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Շտեֆան Լիխտշտայները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են կքնել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։

42-ամյա մասնագետը «Բազելի» համակարգում աշխատել է նաև 2022-2024 թվականներին` մարզելով ակումբի երիտասարդական ու Մ16 թիմերը։

Լիխտշտայները 2024թ. հուլիսից մարզում էր Շվեյցարիայի 4-րդ լիգան ներկայացնող «Վեսթվիլը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 50 խաղում 25 հաղթանակ է տարել, գրանցել 12 ոչ-ոքի, կրել 13 պարտություն։

Լիխշտայներն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Յուվենտուսում» (2011-18թթ., 258 խաղ, 15 գոլ ու 31 ասիստ) և «Արսենալում» (2018-19թթ., 23 խաղ, 1 գոլ ու 1 ասիստ) ուենցած մրցելույթների ժամանակահատվածից։

Նախկին պաշտպանը նաև 8 գոլ և 7 ասիստ է գրանցել Շվեյցարիայի ազգային հավաքականում անցկացրած 108 խաղում։

«Բազելը» Շվեյցարիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում 36 միավոր է վաստակել ու 4-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025