Յուվենտուսը Ռեալի առաջատարներից մեկին դիտարկում է որպես Դիբալայի փոխարինողի
«Յուվենտուսը» սկսել է փոխարինող փնտրել Պաուլո Դինալայի համար, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է թուրինյան ակումբի շարքերը։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, «բյանկոներիները» արգենտինացի հարձակվողին փոխարինելու համար դիտարկում են «Ռեալ Մադրիդի» եզրային հարձակվող Մարկո Ասենսիոյի տարբերակը։
Ավելի վաղ կային խոսակցություններ, որ իսպանացի վինգերին ցանկանում է գնել նաև «Միլանը», որը պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 25 մլն եվրո։
Հավելենք, որ «Յուվենտուսը» Դիբալային փոխարինելու հարցում, բացի Ասենսիոյից, հետաքրքրված է նաև Լուկաս Պակետայի («Լիոն»), Անխել դի Մարիայի (ՊՍԺ), Նիկոլո Ձանիոլոյի («Ռոմա») և Ջակոմո Ռասպադորիի («Սասուոլո») ծառայություններով։
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալայի ու «Յուվենտուսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ի, որի երկարաձգման շուրջ կայացած բանակցությունները ձախողվել են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Լուկաս Պակետա, Մարկո Ասենսիո, Յուվենտուս, Նիկոլո-Ձանիոլո, Պաուլո-Դիբալա, Ջակոմո Ռասպադորի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ