Յուվենտուսը Չելսիին առաջարկել է խոշոր փոխանակում իրականացնել
«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հնարավոր է, կարիերան շարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես հայտնում է Get Football News Italy-ն, անցնող օրերին «ազնվականները» սերբ հարձակվողի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» առաջարկել են 60 մլն եվրո, սակայն մերժում են ստացել։
Football.London-ը տեղեկացնում է, որ թուրինյանն ակումբը «Չելսիին» առաջարկել է խոշոր փոխանակում իրականցնել։
Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» պատրաստ են Վլահովիչի հրաժարագինն նվազեցնել մինչև 25 մլն եվրո, եթե «Չելսին» գործարքում ներառի Ռոմելու Լուկակուի տրանսֆերային իրավունքները։
Ըստ The Athletic-ի տեղեկությունների էլ` «Յուվենտուսը» հետաքրքրված է բելգիացի հարձակվողի ծառայություններով։
Թուրինյան ակումբը պատրաստ է խառնվել Լուկակուի համար մղվող պայքարում, ում հետ պայմանագիր կնքելու հարցում ֆավորիտը շարունակում է մնալ «Ինտերը», որի կազմում վերջինս արդեն հանդես է եկել 2019-21 և 2022-23 թվականներին։
Նշվում է, որ «Չելսին» 30-ամյա ֆուտբոլիստի վաճառքից մտադիր է վաստակել 45 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Լուկակուին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև սաուդարաբական «Ալ Հիլալը», սակայն բելգիացի հարձակվողը մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Դուշան Վլահովիչ, Յուվենտուս, Չելսի, Ռոմելու-Լուկակու, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ