Յուվենտուսը խոշոր հաշվով հաղթեց Մալմյոյին🎥

Յուվենտուսը խոշոր հաշվով հաղթեց Մալմյոյին🎥

15/09/2021 - 00:59

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Յուվենտուսը» H խմբի շրջանակում հյուրընկակվելիս մրցեց «Մալմյոյի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց և ընթացավ թուրինյան ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր նախքան ընդմիջման գնալը երեք գնդակի առավելություն ստացան. մեկական անգամ աչքի ընկան Ալեքս Սանդրոն, Պաուլո Դիբալան և Ալվարո Մորատան։

Երկրորդ խաղակեսում էլ պատկերը նույնն էր. Մասիմիլիանո Ալեգրիի սաները մի քանի անգամ կարող էին մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն «Մալմյոյի» դարպասապահ Իսմայել Դիավարան որոշ դրվագներում փրկեց իր թիմին։

Ամեն դեպքում այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. «Յուվենտուսը» հաղթեց 3:0 հաշվով։

H խմբի շրջանակում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Չելսի» 1:0 «Զենիթ»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor