Յամալ. «Կարծում եմ` կհաղթեմ այս աշխարհի առաջնությունը»
«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը կարծում է, որ կդառնա աշխարհի չեմպիոն, հայտնում է COPE-ն։
«Երբ որևէ մրցաշար է մեկնարկում, ես մտածում եմ, որ կհաղթեմ այն։ Հենց դա եմ այժմ մտքումս պահում։ Կարծում եմ` կհաղթեմ այս աշխարհի առաջնությունը»,- ասել է 18-ամյա ֆուտբոլիստը։
Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ում դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ հուլիսի 2-ին կմրցի Ավստրիայի թիմի դեմ, մեկնարկը` ժամը 23:00։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Մունդիալ-2026