Յամալին 20 հոգի կուղեցկի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը կներկայանա 20-հոգանոց ուղեկցող խմբով, հայտնում է Mundo Deportivo-ն։
18-ամյա ֆուտբոլիստի հետ կլինեն հիմնականում նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։ Բոլորը հագնված կլինեն Dolce & Gabbana իտալական մոդայի տան կոստյումներով։
Յամալը մրցանակի դափնեկիր դառնալու դեպքում ծրագրում է մասնավոր մեծ խնջույք անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, բայց դրա մանրամասները դեռ չեն հրապարակվում։
«Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում, մեկնարկը` ժամը 22:00-ին։ Յամալն անհատական գլխավոր մրցանակին արժանանալու գլխավոր ֆավորիտներից է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Բարսելոնա, Լամին Յամալ, Ոսկե գավաթ