Յամալը Պելեից հետո Մունդիալներում լավագույն ցուցանիշն է գրանցել 📸
Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալն ԱԱ-2026-ի H խմբի երկրորդ տուրում գրավել է Սաուդյան Արաբիայի թիմի դարպասը և «Ֆուտբոլի արքա» Պելեից հետո Մունդիալների պատմության մեջ գրանցել լավագույն ցուցանիշը։
Յամալը 18 տարեկան և 343 օրականում դարձել է մրցաշարի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասադր ֆուտբոլիստը, որը բացել է հանդիպման հաշիվը։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստից ավելի երիտասարդ տարիքում աշխարհի առաջնության հանդիպման հաշիվ բացել է միայն Պելեն, որն ԱԱ-1958-ում Ուելսի դարպասը գրավել է 17 տարեկան և 239 օրականում։
Պելեն, առհասարակ, Մունդիալների պատմության մեջ դեռ միակ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել 17 տարեկանում։
Յամալը դարձել է նաև աշխարհի առաջնություններում գոլ խփած 8-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Երիտասարդ ֆուտբոլիստի գոլն օգնել է Իսպանիայի հավաքականին մրցակցին ջախջախել 4:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-1958, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Մունդիալ-1958, Մունդիալ-2026, Պելե