Յամալը նշել է իր ֆուտբոլային կուռքին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը նշել է իր ֆուտբոլային կուռքին.
«Միշտ ասել են, որ Լիոնել Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց ինձ միշտ ավելի է դուր եկել դիտել Նեյմարի խաղը»,- 16-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լամին Յամալն այժմ Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը և դարձել է մրաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա Եվրո-2024-ում 4 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Լեո Մեսսի, Նեյմար