Յամալը Մեսիից ու Ռոնալդուից էականորեն արագ է հատել 50 գոլի սահմանը
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում գրավել է Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը և գերազանցել Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, հայտնում է Mister Chip-ը։
Յամալը լեգենդար ֆուտբոլիստներից ավելի արագ է հատել 50 գոլի սահմանը։ Նա այդ ցուցանիշին հասել է 18 տարեկան և 237 օրականում, Մեսին` 20 տարեկան և 135 օրականում, իսկ Ռոնալդուն` 21 տարեկան և 297 օրականում։
Յամալը 44 գոլ խփել է «Բարսելոնայում», ևս 6 անգամ աչքի է ընկել Իսպանիայի ազգային հավաքականում։
Երիտասարդ ֆուտբոլիստի գոլը հաղթական է եղել «Ատլետիկի» դեմ խաղում (1:0) Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 36 խաղում գրանցել է 19 գոլ ու 15 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Լա-լիգա, Լամին Յամալ, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու