Մի շարք գրանդ ակումբներ Սուպերլիգայի մշտական անդամ կլինեն
Հայտնի են դարձել, թե որ ակումբներն են մասնակցելու Սուպերլիգային, եթե մրցաշարը, ի վերջո, կյանքի կոչվի։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, եվրոպական գրանդ ակումբները պատրաստվում են անտեսել ՖԻՖԱ-ի ու աշխարհամասային մյուս կոնֆեդերացիաների այն կոչը, ըստ որի, եթե որևէ ակումբ կամ ֆուտբոլիստ դառնա Սուպերլիգայի անդամ, ապա կզրկվի ՖԻՖԱ-ի կամ մյուս կոնֆեդերացիանի հովանու ներքո ացկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
Միակ ակումբային մրցաշարը, որն ընդունված է ՖԻՖԱ-ի կողմից, աշխարհի ակումբային առաջնությունն է։ ՖԻՖԱ-ի կոմղից ճանաչաված են նաև տարածաշրջանային այն ակումբային մրցաշարերը, որոնք անցկացվում են այլ ֆեդերացիաների հովանավորությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եվրոպական գրանդ ակումբները մրցաշարը մտադիր են ստեղծել և կյանքի կոչել 2022/23 մրցաշրջանից սկսած։
Հաղորդվում է, որ մրցաշարին մասնակցելու են 20 ակումբներ, որոնցից 15-ը լինելու են մշտական անդամներ։
Այդ մշտական անդամներն են «Ինտերը», «Միլանը», «Յուվենտուսը», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ատլետիկո Մադրիդը», «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», ինչպես նաև ՊՍԺ-ն։
Սպասվում է, որ այս ակումբները յուրաքանչյուր տարի կվաստակեն երաշխավորված 350 մլն եվրո։
Հավանական է, որ մրցաշարի մասնակիցները կբաժանվեն երկու խմբի՝ 10-ական մասնակիցներով։
Այն ակումբները, որոնց կհաջողվի զբաղեցնել 1-4-րդ հորիզոնականները՝ կնվաճեն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հաղորդվում է նաև, որ ՈՒԵՖԱ-ն Սուպերլիգայի գաղափարին զուգահեռ, պատրաստվում է ներկայացնել Չեմպիոնների լիգայի անցկացման նոր ձևաչափը։
Ըստ նոր ձևաչափի՝ մրցաշարը պետք է անցկացվի 2024-2027 թթ․ ընկած ժամանակահատվածում։
Եթե այդ տարբերակը հաստատվի, ապա մրցաշարի շրջանակում յուրաքանչյուր ակումբ նվազագույնը պետք է անցկացնի 10 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Եվրոպական Սուպերլիգա, Ինտեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Յուվենտուս, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, ՖԻՖԱ