Մորատան գերազանցեց Տորեսի ցուցանիշը`  Եվրոների շրջանակում դառնալով Իսպանիայի լավագույն ռմբարկուն

Մորատան գերազանցեց Տորեսի ցուցանիշը` Եվրոների շրջանակում դառնալով Իսպանիայի լավագույն ռմբարկուն

07/07/2021 - 17:12

Եվրո-2020-ի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) պարտվեց Իտալիային և լքեց պայքարը։

«Ֆուրիա ռոխայի» միակ գնդակը 80-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան` հաշիվը դարձնելով 1:1։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 28-ամյա հարձակվողը Եվրոպայի առաջնությունների շրջանակում խփեց իր 6-րդ գնդակը և գերազանցեց Ֆերնանդո Տորեսի ցուցանիշը` դառնալով Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն մրցաշարի պատմության մեջ։

Հիշեցնենք, որ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ հենց Մորատան վրիպեց վճռորոշ պահին, ում հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման փրկեց իր հավաքականին։ Ժորժինիոն էլ, դիպուկ իրացնելով իր հարվածը, «սկուադրա աձուրային» դուրս բերեց Եվրո-2020-ի եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023