Զախարյանը հերթական գոլն է խփել Դինամոյի կազմում🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» «ՎՏԲ Արենա» մարզադաշտում մրցեց «Ուրալի» դեմ, իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպման 71-րդ րոպեին մոսկովյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը՝ եզրափակելով Կոնստանտին Տյուկավինի փոխանցումը։
Հավելենք, որ Զախարյանը ՌՊԼ-ի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Այս ոչ-ոքիից հետո «Դինամոն» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Ինչ վերաբերում է «Ուրալին», ապա Եկատերինբուրգը ներկայացնող ակումբը 30 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Ուրալ, ՌՊԼ