Մոուրինիո.  «Ռոման բոլորից շատ է անհանգստություն պատճառել Նապոլիին»

Մոուրինիո. «Ռոման բոլորից շատ է անհանգստություն պատճառել Նապոլիին»

30/01/2023 - 11:36

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Ռոման» հյուրընակվելիս 1:2 հաշվով պարտվեց առաջնության առաջատար «Նապոլիին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն.

«Մենք առաջին իսկ րոպեներից լավ խաղ էինք ցույց տալիս։ Օսիմենի գոլից հետո 10-15-րոպեանոց հատված եղավ, երբ զգացիք 0:1 հաշվի ողջ անարդարությունը. չէ՞ որ մենք ամբողջությամբ վերահսկում էինք խաղի ընթացքը, բարձր պրեսինգի էինք դիմում, խլում գնդակը և լավ պաշտպանվում։

Լինում են խաղեր, երբ պարտվում ես, սակայն քեզ ավելի վստահ ես զգում, քան հանդիպումից առաջ էր, սակայն դա կարող է երկակի տպավորություն թողնել։ Սա հենց այդ խաղերից էր։

Անկասկած` «Ռոման» բոլորից շատ է անհանգստություն պատճառել «Նապոլիին»։ Մենք վախեցրինք մրցակցին և ստիպեցինք մարզադաշտը դատարկ զգալ այս անսովոր մթնոլորտում:

Երբեմն ֆուտբոլն անարդար է։ Երբեմն այն թիմը, որն ավելի արժանի էր հաղթանակի, պարտվում է»,- «Յուրահատուկի» խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022