Մոուրինիո. «Հաղթանակը Ռոմայի ձեռքում էր. արդյունքն անարդար է մեր հանդեպ»
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն.
«Եթե խոսենք միայն խաղի մասին, ապա կասեմ, որ արդյունքն անարդար է մեր հանդեպ։
Միայն մենք կարող ենք «Միլանի» դեմ խաղալ այնպես, ինչպես խաղացինք՝ ունենալով նման դժվարություններ։
Իհարկե, ես տխուր եմ, քանի որ հաղթանակը «Ռոմայի» ձեռքում էր, սակայն ես ավելի շատ հպարտ եմ, քան տխուր։
Կան մարզիչներ, ովքեր կարող են խաղալ այնպես, ինչպես ցանկանում են։ Նրանք կարող են ընտրել համակարգերի, խաղացողների ու մոտեցումների միջև, իսկ մենք թիմի խաղը կառուցում ենք հանդիպումից հանդիպում` հաշվի առնելով, թե ովքեր կարող են դաշտ դուրս գալ։
Ահա, թե ինչու ես չեմ սիրում շատ խոսել մարտավարությունից։ Ես նախընտրում եմ ասել, որ այս տղաները հիասքանչ են։
Մենք հարուստ ակումբ չենք. մեր պահեստայինների նստարանը երկար չէ, այդ պատճառով էլ յուրաքանչյուր վնասվածք մեծ կորուստ է, իսկ այս խաղում կորցրինք մի շարք ֆուտբոլիստների։
Մենք դեռ հավակնում ենք հայտնվել լավագույն քառյակում, ինչի համար կանենք ամեն ինչ։
Շատ եմ հպարտանում տղաներով և կարծում եմ, մեծ հաշվով, երկու միավոր կորցրինք, քան վաստակեցինք մեկը»,- «Յուրահատուկի» խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, «Միլանի» դեմ խաղում «գայլերը» 90+3-րդ րոպեին բացեցին հաշիվը, սակայն «ռոսոներիներն» Ալեքսիս Սալեմակերսի ջանքերով 90+7-րդ րոպեին խուսափեցին պարտությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Միլան, Ռոմա