Մոուրինիոյի անհավանական վազքն Էլ-Շարավիի հաղթական գոլից հետո🎥

Մոուրինիոյի անհավանական վազքն Էլ-Շարավիի հաղթական գոլից հետո🎥

13/09/2021 - 14:37

Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի շրջանակում «Ռոման» ծանրագույն պայքարում 2:1 հաշվով պարտության մատնեց «Սասուոլոյին»։

«Գայլերի» հաղթական գնդակը 90+2-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Ստեֆան Էլ-Շարավին։

Գոլից հետո ողջ «Օլիմպիկո» մարզադաշտը ցնծում էր։ Ցնծությունից անմասն չմնաց նաև հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով անմիջապես տեղից վեր ցատկեց և անհավանական վազք կատարեց դեպի մարզադաշտի տրիբունայի այն հատվածը, որտեղ նրա սաներն երկրպագուների հետ տոնում էին հաջողությունը։

Հավելենք, որ պորտուգալացի մասնագետը «Սասուոլոյի» դեմ խաղում անցկացրեց իր մարզչական կարիերայի 1000-րդ հանդիպումը։

Այդ ընթացքում «Յուրահատուկը» տոնել է 640 հաղթանակ, 198 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և պարտվել 162 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor