Մոնցան հետաքրքրված է աստղային ֆուտբոլիստների ծառայություններով
Ա սերիայի նորեկ «Մոնցան» մտադիր է էականորեն ամրապնդել կազմը։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Միլանի արվարձանը ներկայացնող ակումբը հետաքրքրված է Մաուրո Իկարդիի (ՊՍԺ) և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։
Հաղորդվում է, որ «Մոնցայի» տնօրենների խորհրդի նախագահ Ադրիանո Գալիանին արդեն կապ է հաստատել արգենտինացի ֆուտբոլիստների գործակալների` Վանդա Նարայի և Խորխե Անտունի հետ։
Այդ գործարքների իրականացմանը կարող է խթանել այն հանգամանքը, որ Դիբալան այժմ ազատ գործակալ է, իսկ «Պարի Սեն-Ժերմենն» ամեն կերպ ցանկանում է վաճառել Իկարդիին։
Բացի դրանից, «Մոնցան» մտադիր է թիմ հրավիրել նաև պաշտպաններ Կան Այհանին («Սասուոլո») և Օսկար Մինգեսային («Բարսելոնա»), որոնց տեղափոխությունների հարցում Գալիանին արդեն բանակցություններ է վարում։
Հավելենք, որ «Մոնցան» արդեն լուրջ համալրումներ ունեցել է։
«Բիանկոռոսին» ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Ինտերի» նախկին կենտրոնական պաշտպան Անդրեա Ռանոկիայի հետ, պարտադիր գնման իրավունքով վարձակալել է «Կալյարիի» դարպասապահ Անդրեա Կոնսիլիին, նույն ակումբից էլ 4 եվրոյի դիմաց էլ գնել է կենտրոնական պաշտպան Անդրեա Կարբոնիին։
Կան խոսակցություններ, որ «Մոնցան» աշխատում է նաև Ստեֆանո Սենսիի («Ինտեր»), Նայթան Նանդեսի («Կալյարի»), Մատեո Պեսինայի («Ատալանտա») և Նիկոլո Կազալեի («Վերոնա») գործարքներն իրականացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ «Մոնցան» պատկանում է «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին։ Ակումբը 2022/23 մրցաշրջանում առաջին անգամ հանդես է գալու Ա սերիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ադրիանո Գալիանի, Անդրեա Կարբոնի, Անդրեա Կոնսիլի, Անդրեա Ռանոկիա, Բարսելոնա, Կան Այհան, Մաուրո-Իկարդի, Մատեո Պեսինա, Մոնցա, Յուվենտուս, Նայթան Նանդես, Նիկոկո Կազալե, Պաուլո-Դիբալա, ՊՍԺ, Ջանլուկա դի Մարցիո, Սասուոլո, Սիլվիո Բեռլուսկոնի, Ստեֆանո Սենսի, տրանսֆերներ, Օսկար Մինգեսա