Պաշտոնական. Մարկո Ռոզեն կգլխավորի Բորուսիա Դորտմունդը
Ինչպես տեղեկացնում է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» թվիթերյան էջը, թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից և մարզչական աշխատանքի կանցնի Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։
2020 թվականի դեկտեմբերին դորտմունդյան ակումբը պաշտոնից հեռացրեց գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրին, այդ պահից սկսած՝ ակումբը մարզում է Էդին Թերզիչը։ Այս պահին «իշամեղուները» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում են։
Ինչ վերաբերում է Ռոզեին, ապա նա մյունխենգլադբախյան ակումբը գլխավորում է 2019 թվականի հուլիսի 1-ից։ Ակումբը նախորդ մրցաշրջանում նրա ղեկավարությամբ ավարտեց Բունդեսլիգայի 4-րդ հորիզոնականում, իսկ ընթացիկ մրցաշրջանում 7-րդն են (այս պահին երկու «բորուսիաներն» էլ ունեն 33-ական միավոր)։
Ռոզեն «գլադբախին» հասցրել է նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում նրանց մրցակիցն է «Մանչեսթեր Սիթին»։
Ավելի վաղ 44-ամյա մասնագետը «Ռեդ-Բուլ Զալցբուրգի» ղեկին 2 անգամ դարձել է Ավստրիայի չեմպիոն ևս մեկ անգամ՝ երկրի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Զալցբուրգ, Էդին Թերզիչ, Լուսիեն Ֆավր, Մարկո Ռոզե, Չեմպիոնների-լիգա