Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Խուլիան Ալվարեսի ծառայություններով
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, գրում է El Chiringuito-ն։
Արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկանում են «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Բավարիան»։
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ 25-ամյա հարձակվողի տեղափոխության հարցում բանակցություններ կսկսվեն «Ատլետիկոյի» հետ։
Ալվարեսը նախորդ ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» 75 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ատլետիկո»։ Նա մադրիդյան գրանդում ընթացիկ մրցաշրջանի 53 խաղում 29 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բավարիա, Լիվերպուլ, Խուլիան Ալվարես, տրանսֆերներ