Մի շարք ակումբներ նվաճել են ՉԼ որակավորման երկրորդ փուլի ուղեգիր
Հուլիսի 18-ին կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջի փուլի մի շարք դիմակայությունների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով հետևյալ ակումբները նվաճեցին որակավորման երկրորդ փուլի ուղեգիր.
«Ժալգիրիս» (Լիտվա), «Ռակուվ» (Լեհաստան), «Հեկեն» (Շվեդիա), «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա), «Շերիֆ» (Մոլդովա), «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել), ԲԱՏԷ (Բելառուս), «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)։
Արդեն հայտնի են դարձել նաև որակավորման երկրորդ փուլի մի շարք զույգեր.
«Ժալգիրիս» – «Գալաթասարայ» (Թուրքիա)
«Բրեյդաբլիկ» – «Կոպենհագեն» (Դանիա)
«Շերիֆ» – «Մաքքաբի Հայֆա»
«Արիս» (Կիպրոս) – ԲԱՏԷ
Որակավորման երկրորդ փուլում վիճակահանությամբ նախապես ձևավորվել էին նաև հետևյալ զույգերը.
«Դնեպր-1» (Ուկրաինա) – «Պանատինայկոս» (Հունաստան)
«Սերվետ» (Շվեյցարիա) – «Գենկ» (Բելգիա)
Հուլիսի 19-ին որակավորման առաջին փուլի շրջանակում նույնպես կկայանան մի շարք դիմակայությունների պատասխան հանդիպումները.
«Վալմիերա» (Լատվիա) – «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) (1:2)*
«Դինամո Թբիլիսի» (Վրաստան») – «Աստանա» (Ղազախստան) (1:1)
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Կլակսվիկ» (Ֆարերյան Կղզիներ) (0:0)
«Քարաբախ» (Ադրբեջան) – «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) (2:1)
«Լյուդոգորեց» (Բուլղարիա) – «Բալկանի» (Կոսովո) (0:2)
«Սվիֆթ» (Լյուքսեմբուրգ) – «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) (1:1)
«Լարն» (Հյ. Իռլանդիա) – ՀԻԿ (Ֆինլանդիա) (1:0)
*Դիմակայության առաջին խաղում գրանցված հաշիվը
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա