Միլանը հաղթեց Լացիոյին` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥
Իտալաիան Ա սերիայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանը» մրցեց «Լացիոյի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ավելի վտանգավոր էին գրոհում, ինչն էլ նպաստեց, որ «Միլանը» հաղթի 2:0 հաշվով։
Միլանյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն և Զլատան Իբրահիմովիչը։
Հավելենք, որ շվեդ ֆուտբոլիստը վերջին անգամ պաշտոնական խաղերում գոլի հեղինակ դարձել էր գրեթե 6 ամիս առաջ` սույն թվականի մարտի 21-ին, երբ Ա սերիայի նախորդ մրցաշրջանի 28-րդ տուրում գրավեց «Ֆիորենտինայի» դարպասը։
Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի սաները 2:0 հաշվով հաղթեցին «Լացիոյին», վաստակեցին 9 միավոր և գլխավորեցին Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Լացիոն» էլ մնաց 6 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Լացիո, Միլան, Ռաֆայել Լեաու, Ստեֆանո Պիոլի