Մեքսիկացի ֆուտբոլիստը գերազանցել է Յամալի տպավորիչ ռեկորդը 📸
Մեքսիկական «Տիխուանայի» կիսապաշտպան Խիլբերտո Մորան գերազանցել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի տպավորիչ ռեկորդը, գրում է ESPN-ը։
Մորան 16 տարեկան և 265 օրականում դարձել է միջազգային տիտղոս նվաճած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Պատանի ֆուտբոլիստը հուլիսի 7-ին Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Եզրափակիչում «ացտեկները» 2:1 հաշվով կամային հաղթանակ են տարել ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում։
Այդ ցուցանիշով լավագույնը Յամալն էր, որն Իսպանիայի հավաքականի հետ 17 տարեկան և 2 օրականում 2024 թ. դարձել էր Եվրոպայի չեմպիոն
Մորան Սաուդյան Արաբիայի դեմ Ոսկե գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (2:0), դուրս գալով փոխարինման, 16 տարեկան և 256 օրականում էլ դարձել է Մեքսիկայի հավաքականում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Պատանի ֆուտբոլիստը 41 տարվա վաղեմության ռեկորդ է գրանցել։ Նախորդ ռեկորդակիր Արմանդո Մանսոն Շվեդիայի դեմ 1983 թ. նոյեմբերի 22-ին կայացած ընկերական խաղում (2:0) դաշտ է դուրս եկել 17 տարեկան, 1 ամսական և 6 օրականում։
Խիլբերտո Մորան Ոսկե գավաթի խաղարկությունում երեք հանդիպման է մասնակցել ու կատարել 1 ասիստ։
Մորան «Տիխուանային սան է և ակումբի հիմնական թիմում 30 խաղում 2 գոլ է խփել, կատարել 1 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՄՆ հավաքական, Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Խիլբերտո Մորա, Կոնկակաֆ-ի Ոսկե գավաթ, Մեքսիկայի հավաքական, Տիխուանա