Մեսսին Ռոնալդուի հեռանալուց հետո գոլի հեղինակ չի դարձել Կլասիկոներում
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում կայացել է հերթական Էլ կլասիկոն։ «Ռեալը» սեփական հարկի 2։0 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին վերջին շրջանում ոչ մի կերպ չի հաջողվում աչքի ընկնել «Ռեալի» դեմ խաղերում։ Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն վերջին անգամ մրցակցի դարպասը գրավել է 2018 թվականի մայիսի 6-ին։ Այդ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Դրանից հետո արգենտինացի խաղացողը մասնակցել է ևս 5 կլասիկոյի, սակայն չի դարձել գոլի հեղինակ։
2018 թվականի մայիսի 6-ին կայացած խաղը վերջինն է եղել, երբ մասնակցել է նաև «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։ Դրանից ամիսներ անց պորտուգալացի խաղացողը 112 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»։
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ