Մեսսին հոգնել է պատասխանատություն կրել այն ամենի շուրջ, ինչ կատարվում է ակումբում
Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ն, կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին դժգոհ է այն իրավիճակից, որում հայտնվել է ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին հոգնել է այն ամենից, որ պատասխատվություն կրել այն ամենի շուրջ, ինչ կատարվում է ակումբում։ Նշվում է, որ արգենտինացին դեմ է եղել Էռնեստո Վալվերդեի հեռացմանը։ Նա և Լուիս Սուարեսը միակ խաղացողներն են եղել, ովքեր կանգնել են բասկ մասնագետի կողքին։
Արգենտինացուն վերջերս սկսել է հունից հանել, երբ շատերը մեղարդում են հենց խաղացողներին։ Հաղորդվում է, որ 32-ամյա խաղացողը հատկապես բարկացած էր ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի խոսքերից։ Ֆրանսիացի մասնագետը նույնպես մեղադրել է խաղացողներին։
Հիշեցնենք, որ Մեսսիի և Աբիդալի միջև կոնֆլիկտ է հասունանում։ Էրիկ Աբիդալն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որոշ խաղացներ չեն գոհացնում, իսկ Մեսսին կտրուկ կերպով է կերպով է արձագանքել այդ խոսքերին՝ նշելով, որ պետք է տալ նաև անուններ։
# Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Էրիկ Աբիդալ, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես