Մեսսին ընդունել է Լապորտայի առաջարկը
«Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթները ակումբի կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, նոր պայմանագրի կնքումը միայն ժամանակի հարց է։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի մասին կհայտարարվի որոշ կետեր հստակեցվելուց հետո։
Հաղորդվում է, որ պաշտոնական հայտարարությունը դեռևս ծրագրված չէ, թե երբ է լինելու, բայց ակնհայտ է, որ արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է մնալ կատալոնական ակումբում։
COPE-ին այլ տեղեկություններ նույնպես հաջողվել է պարզել։
Նշվում է, որ «կապտանռնագույններն» ու Մեսսին յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո 1 տարով երկարաձգելու են պայմանագիրը և այդպես մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Մեսսին երկու տարի «Բարսելոնան» կներկայացնի որպես ֆուտբոլիստ, երկու տարի էլ` որպես ակումբի դեսպան։ Այդ ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը վաստակելու 240 մլն եվրո։
Լեո Մեսսին արդեն ընդունել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի այս առաջարկը։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը սույն թվականի հունիսի 30-ից հետո կարող էր դառնալ ազատ գործակալ, քանի որ լրանում էր ակումբի հետ նրանպայմանագիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի