Մեսսիները երեխաների համար դպրոց են փնտրում Ֆրանսիայում
Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Այդ մասին Directo Gol-ի ուղիղ եթերում հաստատել է նաև լրագրող Անդի Օրուբիա Ռամոսը` նշելով, որ Մեսսիին արդեն կարելի է համարել փարիզյան ակումբի ֆուտբոլիստ.
«Մեսսիի ու ՊՍԺ-ի միջև պայմանագիրը գրեթե ստորագրված է։ Մեսսիների ընտանիքն երեխաների համար դպրոց է փնտրում Ֆրանսիայում»,- նշել է լրագրողը։
Հավելենք, որ Լեո Մեսսին և նրա կինը` Անտոնելա Ռոկուցոն ունեն 3 որդի` Տիագոն (2012 թ.), Մատեոն (2015 թ.) և Չիրոն (2018 թ.)։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ Լեո Մեսսին հեռանալու է ակումբից, քանի որ չեն կարող գրանցել կնքված պայմանագիրը։ Այժմ արգենտինացի ֆուտբոլիստը հաջողությամբ բանակցում է ՊՍԺ-ի հետ, իսկ ինքը` Մեսսին, որոշել է համալրել փարիզյան ակումբի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնելլա Ռակուցո, Բարսելոնա, Լեո Մեսսի, ՊՍԺ