Մեսին կվերադառնա «Բարսելոնա»
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կվերադառնա «Բարսելոնա», հայտնում է DSPORTS-ը` հղում անելով Ալեքս Կանդալին։
Ըստ աղբյուրի` «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չի ցանկանում ավարտել կարիերան` առանց որևէ հանդիպման մասնակցելու վերանորոգված «Նոու Կամպ» ստադիոնում։
Նշենք` Ալեքս Կանդալը առաջին ինսայդերն է եղել, որը հայտնել է Մեսիի` «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» համակարգում եղել է 2000-2021 թթ.։ Նա «բլաուգրանայի» կազմում 778 խաղում խաղում խփել է 672 գոլ, կատարել 303 ասիստ։ Մեսին կատալոնական ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստն է, լավագույն ռմբարկուն ու ասիստենտը։
Մեսին 2023 թ. հուլիսին է տեղափոխվել «Ինտեր Մայամի», 41 խաղում խփել 35 գոլ, կատարել 20 ասիստ։ 37-ամյա վինգերի ու ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թ. դեկտեմբերի 31-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, տրանսֆերներ