Մեսին դուբլ է գրանցել նորամուտի խաղում 🎥
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ստրասբուրգը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է երկրի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Թան» ակումբին։
Հանդիման հիմանական ժամանակն ավարտվել է 2:2 հշավով։ Հյուրերից դուբլ է գրանցել 17-ամյա վինգեր Ռայան Մեսին, որն առաջին հանդիպումն էր անցկացնում «Ստրասբուրգի» հիմնական թիմում։
«Թանը» կարողացել է Կոլին Վիլյայի ու Ալեքսանդր Պուե Լերուայի խփած գոլերի շնորհիվ հետ բերել երկու գոլ, սակայն համեստ ակումբը չի կարողացել մրցակցին հաղթել 11-մետրանոցներով. վճռորոշ է դարձել Անթոնի Կոլիի վրիպումը։
Նշենք, որ Ռայան Մեսին 2024 թ. օգոստոսին է 1,5 միլիոն եվրոյով «Դիժոնից» տեղփոխվել «Ստրասբուրգ»։ Պատանի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ստրասբուրգի» երիտասարդական թիմում։ Նա ազգակցական որևէ կապ չունի «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի հետ։
Հավելենք, որ «Ստրասբուրգը» դուրս է եկել Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Թան, Լեո Մեսսի, Ռայան Մեսի, Ստրասբուրգ, Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոն, Ֆրանսիայի-Գավաթ