Մեսիի 100-րդ գոլը տիտղոս է պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥
Մեսիի 100-րդ գոլը տիտղոս է պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥
17/09/2026 - 12:17

«Ինտեր Մայամին» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Campeones Cup մրցաշարի հաղթող։

Տիտղոսային խաղում ամերիկյան ակումբը 2:0 հաշվով հաղթել է մեքսիկական «Կրուս Ասուլին»։

Կիլի Գոնսալեսի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի ընկան Լիոնել Մեսին ու Կազեմիրոն։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը «Ինտեր Մայամիում» խփել է 100-րդ գոլը։ Նա այդ ցուցանիշին հասել է ընդամենը 115 խաղում և ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Լուիս Սուարեսը 110 խաղում խփել է 54 գնդակ։

Campeones Cup մրցաշարը յուրահատուկ Սուպերգավաթ է։ Մրցաշարն անցկացվում է 2018 թվականից, որին մասնակցում են ՄԼՍ-ի գավաթակիրն ու Մեքսիկայի չեմպիոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026