Մբապե. «Այժմ մտածում եմ միայն ՉԼ-ում Ռեալին հաղթելու մասին»

Մբապե. «Այժմ մտածում եմ միայն ՉԼ-ում Ռեալին հաղթելու մասին»

29/12/2021 - 11:23

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն CNN France-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր ապագայի մասին.

Կառլո Անչելոտին վերջերս հայտարարեց, որ «Ռեալը», հավանական է, որ ձմռանը չի գնի ոչ ոքի, որպեսզի ամռանը պայմանագիր կնքի ինչ-որ մեկի հետ։ Դա կլինե՞ք դուք։

– (ժպտում է) Ո՛չ։ Ես չեմ (ծիծաղում է)։ Հունվարին` ոչ։ Ես խաղում եմ ՊՍԺ-ում և գոհ եմ ամեն ինչից։ 100% մրցաշրջանը կավարտեմ այստեղ։

Կներդնեմ բոլոր ուժերս, որպեսզի հաղթենք Չեմպիոնների լիգան, Լիգա 1-ն ու Ֆրանսիայի գավաթը։

Ցանկանում եմ ուրախացնել երկրպագուներին, քանի որ նրանք դրան արժանի են։

Դեռևս ապագայի մասին խոսելու ժամանակը չէ։ Այժմ մտածում եմ միայն Չեմպիոնների լիգայում «Ռեալին» հաղթելու մասին։ Ցանկանում եմ ՊՍԺ-ի կազմում հաղթել բոլոր մրցաշարերը,- նշել է ֆրանսիացի հարձակվողը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն մրցելու է «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022