Մաքգրեգոր. «Սուլշերը պահեստային էր մնում, երբ Ռոնալդուն խաղում էր»
UFC նախկին կրկնակի չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» առկա խնդիրների մասին.
««Յունայթեդի» խնդիրն այն է, որ այն միան երիտասարդ ֆուտբոլիստների խումբ է, ովքեր պարզապես խոսում են միմյանց հետ։ Նրանք հասակակիցներ են, որոնց պետք է կառավարի ավելի մեծ համբավ ու կարգավիճակ ունեցող մեկը։
Սուլշերը պահեստային էր մնում, երբ Ռոնալդուն խաղում էր։ Նրանք հավասար են, և սա այն չէ, ինչ պետք է։
Ես Օլեին վերաբերվում եմ մեծ հարգանքով ու սիրով, սակայն ակումբում նրա դերը պետք է փոխել։ Այսպիսին է իմ կարծիքը»,- իռլանդացի մարտիկի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը։
Հավելենք, որ Մաքգրեգորն այս գրառումը կատարել է Twitter-ի իր միկրոբլոգում, սակայն որոշ ժամանակ այնց հեռացրել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# UFC, Կոնոր Մաքգրեգոր, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր