«Մարսել» – ՊՍԺ հանդիպումը կկայանա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը զուգահեռ 📷
Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրի «Մարսել» – ՊՍԺ հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեկ օրով հետաձգվել է, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին, մեկնարկը` ժամը 22:00-ին։
Փարիզի «Շատլե» թատրոնում զուգահեռաբար տեղի կունենա նաև «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
Փարիզյան գրանդի ֆուտբոլիստները, որոնց թվում կան մրցանակի գլխավոր ֆավորիտներից, մեծ հավանականությամբ, ներկա չեն լինի մրցանակաբաշխությանը։
Մրցանակի գլխավոր ֆավորիտներից, ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն վնասվածք ունի և չի մասնակցի «Մարսելի» դեմ հանդիպմանը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը Երևանի ժամանակով նույնպես կմեկնարկի 22:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Ոսկե-գնդակ, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, Օլիմպիկ Մարսել