Մարկ Անդրե տեր-Շտեգենը դարձավ 29 տարեկան
Այսօր կատալոնական Բարսելոնայի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ Անդրե տեր-Շտեգենը նշում է ծննդյան 29-րդ ամյակը։
Մարկը ծնվել է Գերմանիայի Մյունխենգլադբախ քաղաքում, իսկ ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին տեղի Բորուսիա ակումբում, 2014 թվականին տեղափոխվել է իսպանական Բարսելոնա, որտեղ հանդես է գալիս մինչև հիմա։
Տեր-Շտեգենի կարիերան ազգային թիմում որոշ իմաստով անհաջող է դասավորվում, քանի որ նա հանդես է գալիս մեր ժամանակների ամենահզոր դարպասապահներից մեկի՝ Մանուել Նոյերի հետ նույն հավաքականում։
Նախորդ մրցաշրջանը, որ լավագույններից էր Մարկ Անդրեի կարիերայում, Նոյերի վատ մարզավիճակի պայմաններում անգամ նա անտրտունջ անց կացրեց պահեստայինների նստարանին՝ սպասելով իր հերթին։
Առողջություն ու հաջողություն մաղթենք մեր ժամանակների լավագույն դարպասապահներից մեկին՝ Մարկ Անդրե տեր-Շտեգենին ու սպսենք նրա ֆանտաստիկ ելույթներին։
# Բարսելոնա, Գերմանիա, Մարկ Անդրե Տեր Շտեգեն