Ման. Սիթին շարունակում է չեմպիոնական պայքարը` հաղթելով Նոթինգհեմ Ֆորեսթին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական հաղթանակը տարավ` առավելության հասնելով 2:0 հաշվով։
«Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Յոշկո Գվարդիոլն ու Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 21-րդ գոլն ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջնության առաջագարը 80 միավորով «Արսենալն» է, որը, «քաղաքաբնակների» համեմատ, մեկ հանդիպում շատ է անցկացրել։ «Ֆորեսթը», 26 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, Նոթինգհեմ Ֆորեսթ