8! Գվարդիոլան կրկնել է Մոուրինիոյի ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ՝ նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր․ մանկունյական ակումբը հաղթեց ընդհանուր 4։2 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմերն արդեն 8-րդ անգամ են հասնում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ինչի շնորհիվ իսպանացի մասնագետը կրկնել է Ժոզե Մոուրինիոյի ռեկորդը, ով ներկայումս մարզում է «Տոտենհեմը»։ Ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակում այդ ցուցանիշով նրանք լավագույնն են։
Հավելենք, որ Գվարդիոլան առաջին անգամ ՉԼ կիսաեզրափակչի շրջանակում կիսաեզրափակիչ հասել է 2008/09 մրցաշրջանում, երբ մարզում էր «Բարսելոնան», իսկ Մոուրինիոն՝ «Պորտուի» հետ 2003/04 մրցաշրջանում։ Այդ ժամանակ երկու մասնագետներն էլ իրենց ակումբների հետ նվաճել են գավաթը։
Ընդհանուր առմամբ, թե՛ Գվարդիոլան և թե՛ Մոուրինիոն բաղձալի գավաթին տիրացել են երկուական անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Ժոզե Մոուրինիո, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Պորտու, Տոտենհեմ