Մանչեսթեր Սիթին կորուստներով է մոտենում Ռեալի դեմ խաղին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցելու է Մադրիդի «Ռեալի» դեմ։
«Քաղաքաբնակների» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր թիմի հետ մեկնել են Մադրիդ` մասնակցելու հանդիպմանը։
Իսպանիայի մայրաքաղաք մեկնած ֆուտբոլիստների ցանկից բացակայում են մանկունյական ակումբի պաշտպաններ Կայել Վոլքերն ու Նաթան Ակեն։ Երկու ֆուտբոլիստներն էլ ապաքինվում են վնասվածքներից։
Կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնեց նաև, որ ակումբի մեկ այլ պաշտպան Յոշկո Գվարդիոլը թիմի հետ մեկնել է Մադրիդ, սակայն նրա մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է։
«Մանչեսթեր Սիթիի» կազմից Մադրիդ են մեկնել հետեյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ – Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Սքոթ Կարսոն
Պաշտպաններ – Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Սերխիո Գոմես, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Ռիկո Լյուիս
Կիսապաշտպաններ – Մատեո Կովաչիչ, Ջեք Գրիլիշ, Ժերեմի Դոկու, Ռոդրի, Կևին դե Բրույնե, Բերնարդու Սիլվա, Մատեուշ Նունյես, Ֆիլ Ֆոդեն, Օսկար Բոբ, Մահամադու Սուսոհո
հարձակվողներ – Էրլինգ Հոլանդ, Խուլիան Ալվարես
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կայել Վոլքեր, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, Նաթան Ակե, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ