Սիթին ֆանտաստիկ էր. Պեպի թիմը պատմություն կերտեց` դուրս գալով ՉԼ եզրափակիչ🎥

Սիթին ֆանտաստիկ էր. Պեպի թիմը պատմություն կերտեց` դուրս գալով ՉԼ եզրափակիչ🎥

05/05/2021 - 00:53

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց ՊՍժ-ի դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Սիթին» հաղթել էր 2:1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն բավական բուռն մեկնարկեց։

Արդեն 7-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կույպերսը 11-մետրանոց հարված նշանակեց «քաղաքաբնակների» դարպասին, քանի որ, ըստ նրա, Ալեքսանդր Զինչենկոն ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում, սակայն հոլանդացի մրցավարը վայրկյաններ անց փոխեց որոշումը. ուկրաինացի պաշտպանը ուսով էր կասեցրել գնդակը։

Այդ դրվագից ընդամենը 4 րոպե անց` 11-րդ րոպեին, Պեպ Գվարդիոլայի սաները բացեցին խաղի հաշիվը։ Նույն Զինչենկոն հարվածային դիրք դուրս բերեց Կևին դե Բրոյնեին, ում հարվածից հետո ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին, իսկ վրա հասած Ռիյադ Մարեզը գնդակը կոստառիկացու ոտքերի արանքով ուղարկեց դարպասը։

Բաց թողած գոլից անմիջապես հետո փարիզյան ակումբի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու երկու հիանալի պահ ունեին. աչքի ընկնելուն մոտ էին Մարկինիոսն ու Անխել դի Մարիան, սակայն երկուսի հարվածներից հետո էլ գնդակը դիպավ դարպասաձողին։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ խաղն ընթանում էր փոխնիփոխ գրոհներով, սակայն դարպասի այլ գրավումներ չարձանագրվեցին։

Երկրորդ կեսի սկզբնամասը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն Մաուրիսիո Պոչետինոյի թիմը քիչ-քիչ սկսեցին տիրել նախաձեռնությանը։

55-րդ րոպեին Նեյմարը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածեց, սակայն գնդակի տակ պառկեցին Զինչենկոն ու Ռուբեն Դիաշը` փակելով հարվածի ճանապարհը։

«Փարիզի» ֆուտբոլիստները փորձում էին ինչ-որ կերպ բեկել դիմակայության ելքը, սակայն 63-րդ րոպեին գոլային հակագրոհ բսց թողեց։

«Սիթիի» ֆուտբոլիստները, պարզապես, ֆանտաստիկ հագրոհ անցկացրեց, ինչի արդյունքում Ֆիլ Ֆոդենի փոխանցումից Ռիյադ Մարեզը դարձավ դուբլի հեղինակ` հաշիվը դարձանելով 2:0։

Բաց թողած երկրորդ գոլից հետո փարիզյան ակումբի ֆուտբոլիստների նյարդերը սկսեցին տեղի տալ. 69-րդ րոպեին ոչսպորտային պահվածքի պատճառով խաղադաշտից հեռացվեց Անխել դի Մարիան։

Այդքանից հետո ակնառու էր, որ ՊՍԺ-ն հանձնվել է, ինչից փորձում էին օգտվել «քաղաքաբնակները», սակայն երկու անգամ նպաստավոր դիրքից վրիպեց Ֆոֆենը։

Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չտեսանք։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» պատասխան խաղում հաղթեց 2:0, իսկ ընդհանուր դիմակայությունում` 4:1 հաշվով և իր պատմության շրջանակում առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր։

Եզրափակչի շրջանակում մանկունյական ակումբը կմրցի «Չելսի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողի դեմ, որի առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023