Սիթին արդեն ավելի շատ «չոր» հանդիպում է անցկացրել, քան ողջ նախորդ մրցաշրջանում
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «քաղաքաբնակներն» ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ են «չոր» հանդիպում անցկացրել (24 հանդիպում), քան ողջ նախորդ մրցաշրջանում։
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի սաները միայն 23 հանդիպումներում էին կարողացել սեփական դարպասն անառիկ պահել։
Հիշեցնենք, որ «Սիթին» բոլոր մրցաշարերում վերջին 19 հանդիպումներում բացառապես հաղթանակ է տոնել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Էդերսոն, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա