Պոգբան վնասվածք է ստացել․ նա չի օգնի թիմին բավական երկար ժամանակ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի մասին, որը ֆրանսիացին ստացել է Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Էվերտոնի» (3:3) դեմ տնային հանդիպման ժամանակ։
«Վնասվածքի բուժումը կտևի մի քանի շաբաթ։ Պոգբան բժշկական շտաբի օբնությամբ արդեն սկսել է վերականգնողական վարժություններ կատարել։ Մենք կաշխատենք նրան հնարավորինս արագ շարք վերադարձնել՝ միևնույն ժամանակ ռիսկի չդիմելով նրա առողջության հարցում։
Իհարկե, Պոլը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, այնպես որ մենք ռիսկի չենք դիմի․ մի քանի շաբաթ, հաստատ։
Ոչ ոք չի ցանկանում վնասվածք ստանալ, հատկապես հիմա, երբ Պոլը լավ մարզավիճակ է ձեռք բերել և հաճույք է ստանում ֆուտբոլից։
Մենք պարտավոր ենք հնարավորինս շատ հաղթել և հնարավորինս շատ միավորներ վաստակել՝ չնայած որ վնասվաքը մեզնից ֆուտբոլիստներ է խլում։ Մենք երկար ժամանակ գրեթե վնասվածքներ չէինք ստանում, այնպես որ չենք կարող բողոքել վնասվածքների հարցում»,- նորվեգացի մասնագտեի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈւ-ի կազմում բոլոր մրցաշարերի հաշվարկով Պոլ Պոգբան մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 23 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ 50 միավորով և մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել հիմնական մրցակիցների համեմատ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էվերտոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, Պրեմիեր-լիգա, Օլե-Գունար-Սուլշեր