Ղադիմյանը գոլ խփեց, իսկ այնուհետև պարզեց Հայաստանի դրոշը🎥
Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրի շրջանակում «Նեմանը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ «Սլուցկի» նկամտմամբ։
Հանդիպման միակ գնդակը 29-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը։ Գեղամը գոլը խփելուց հետո վազեց մարզադաշտի այն հատվածը, որտեղ նրան աջակցում էին փոքրաթիվ հայ երկրպագուներ, նրանցից խնդրեց Հայաստանի դրոշը և բարձր պարզեց այն։
28-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Նեմանի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Նեմանն» այս հաղթանակից հետո վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարը եվրագավաթային ուղեգրերի համար։
# Բելառուսի առաջնություն, Գեղամ Կադիմյան, Գեղամ Ղադիմյան, Հայաստանի հավաքական, Նեման, Սլուցկ