ՀԸՖ-ն բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը 🎥
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի (97 կգ)` 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է հունահռոմեական ոճի ըմբիշը.
«Գիտեմ, որ բողոքարկվել է գոտեմարտի արդյունքը։ Հուսով եմ` արդարությունը կվերականգնվի»,- նշվել է 32-ամյա ըմբիշը, որի խոսքը մեջբերում Armenpress-ը։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը եզրափակիչում գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ և պարտվել 1-4 հաշվով։
Օլիմպիական չեմպիոն Ալեքսանյանը նշել է, որ Սարավին գոտեմարտի ժամանակ, երբ կարողացավ հնարք կատարել, երկու ոտքով դուրս է եկել մրցագորգից, ինչը կանոնների խախտում է ու ոչ թե մրցակիցը պետք է ստանար երկու, այլ ինքը` մեկ միավոր։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այդ գոտեմարտից հետո դարձել է օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն։ Նա 2016 թ. Ռիո դե Ժանեյրում դարձել է չեմպիոն, 2012 թ. Լոնդոնում նվաճել է բրոնզե, իսկ 2021 թ. Տոկիոյում` արծաթե մեդալ։ Լեգենդար ըմբիշը նաև աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, ինչպես նաև հաղթել է Եվրոպական խաղերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Մոհամադհադի Սարավի, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր