Հարավային Ամերիկայի Սուպերգավաթը սենսացիոն դափնեկիր ունեցավ 🎥
Արգենտինական «Լանուսը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հարավային Ամերիկայի Սուպերգավաթը։
ԿՈՆՄԵԲՈԼ-ի Ռեկոպայի եզրափակիչի պատասխան խաղում Մաուրիսիո Պելեգրինոյի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակը ներառյալ 3:2 հաշվով հաղթեց բրազիլական «Ֆլամենգոյին»։
Դիմակայության առաջին մրցավեճում «Լանուսը» խաղում էլ հաղթել էր 1:0 հաշվով։
Ռիո դե Ժանեյրոնի լեգենդար «Մարականա» ստադիոնում կայացած պատասխան հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ռոդրիգո Կաստիլիոն ու առաջ մղեց արգենտինացիներին։
37-րդ րոպեին Ջորջիան դե Արասկաետան աչքի ընկավ 11-մետրանոցից` հավասարեցնելով հաշիվը։
85-րդ րոպեին 11-մետրանոցից գոլ խփեց Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորժինիոն, առաջ մղեց արդեն Լիբերտադորեսի գործող գավաթակրին` հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի վերջնամասը Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմը ձախողեց` բաց թողնելով երկու գոլ։
«Լանուսից» 118-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Խոսե Կանալեն, իսկ 120+2-րդ րոպեին` Դիլան Ակինոն։
Այսպիսով, «նռնագույնները» դիմակայությունում հաղթեցին ընդհանուր 4:2 հաշվով։
Հիշեցնենք, որ «Լանուսը» 2025թ. նոյեմբերին էլ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել էր Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային գավաթը` Կոպա Սուդամերիկանան։
Եզրափակիչում արգենտինական ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր բրազիլական ևս մեկ ակումբի` «Ատլետիկո Մինեյրոյին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml