Բավարիան համաձայնության է հասել Ֆլիկի հավանական փոխարինողի հետ
Ինչպես գիտեք, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վերջերս հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է խզել պայմանագիրը մյուխենյան ակումբ հետ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «Բավարիան» արդեն կողմնորոշվել է, թե ով է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու Հանսի Ֆլիկին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի գլխավոր նպատակը «Լայպցիգի» մարզիչ Յուլիան Նագելսմանին հրավիրելն է։ Նշվում է, որ 33-ամյա մասնագետը նույնպես ցանկանում է գլխավորել «Բավարիան»։
Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկն էլ գրում է, որ Նագելսմանն ու «Բավարիան» արդեն հասել են սկզբունքային համաձայնության։
Kicker-ին էլ հայտնի է դարձել, որ Նագելսմանը «ցլերի» ղեկավարությանն արդեն հայտնել է իր որոշման մասին․ նա ցանկանում է խզել պայմանագիրը «Լայպցիգի» հետ և տեղափոխվել «Բավարիա»։
Հաղորդվում է, որ «Լայպցիգը» Նագելսմանի դիմաց ցանկանում է «բավարական մեքենայից» ստանալ 25 մլն եվրո։ Եթե «Բավարիան» վճարի այդ գումարը, ապա դա ռեկորդային կդառնա Բունդեսլիգայի ակումբենրի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Լայպցիգ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յուլիան Նագելսման