Հայտնի է, թե որ խաղահամարի ներքո է հանդես գալու Մխիթարյանը Ինտերի կազմում📸
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը, ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «22» խաղահամարի ներքո։
Հայազգի կիսապաշտպանը նախկինում «22» համարով խաղացել է նաև «Փյունիկի», «Մետալուրգ Դոնեցկի», «Շախտյոր Դոնեցկի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Հավելենք, որ ժամանակին «ներաձուրիների» կազմում «22» համարի մարզաշապիկը կրել են նաև Արթուրո Վիդալը, Ադեմ Լյայիչը, Դոդոն, Դիեգո Միլիտոն, Պաոլո Օրլանդոնին, Մարկո Բալոտան, Սեբաստիան Ֆրայը և այլք։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում համալրել միլանյան ակումբի շարքերը` կնքելով 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան