Հայտնի է, թե երբ Բարսելոնան կհայտարարի Խավիի` գլխավոր մարզիչ նշանակման մասին
Խավին մոտ ժամանակներս կնշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, իսպանացի մասնագետն իր ներկայիս ակումբի` «Ալ Սադի» հետ, «Բարսելոնան» գլխավորելու շուրջ, արդեն վերջնական համաձայնության է հասել։
Աղբյուրի փոխանցմամբ` Խավին մինչև նոյեմբերի 4-ը կշարունակի մարզել քաթարյան ակումբը։ Այդ ամենով էր պայմանավորված նաև «Ալ Սադի»` հոկտեմբերի 29-ին կատարած պաշտոնական հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Խավին գործող պայմանագիր ունի ակումբի հետ և կենտրոնացած է առաջիկա հանդիպումների վրա։
Նշվում է նաև, կատալոնական ակումբը Խավիի` գլխավոր մարզիչ նշանակման մասին կհայտարարի նոյեմբերի 3-ին կամ 4-ին, իսկ նրան կներկայացնի, ամենայն հավանականությամբ, ամսի 5-ին։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խավին «Ալ Սադից» կհեռանա անվճար. «բլաուգրանասը» չի վճարի նրա պայմանագրում առկա հրաժարագինը, որը կազմում 1 մլն եվրո։
Դրա փոխարեն «Ալ Սադը» «Բարսելոնային» խնդրել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում ակումբների միջև ընկերական հանդիպում կայանա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի, տրանսֆերներ