Հայտնի է դարձել, թե ինչ է Մբապեն ասել խաղընկերներին ԱԱ-2022-ի եզրափակիչի ընդմիջմանը
Հայտնի է դարձել, թե Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ինչ է ասել իր խաղընկերներին ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպման ընդմիջմանը.
«Տղաներ, սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, սա մեր ողջ կյանքի հանդիպումն է։ Մենք չենք կարող ավելի վատ խաղալ, քան առաջին խաղակեսում։
Այժմ մենք կվերադառնանք դաշտ, ինչից հետո կա՛մ մենք թույլ կտանք մրցակիցը մեզ շարունակի հիմարի տեղ դնել, կա՛մ էլ մի փոքր կավելացնենք ինտենսիվությունը, ավելի շատ մենապայքարների մեջ կմտնենք։
Կրկնում եմ` սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, տղաներ։ Մենք զիջում ենք երկու գնդակի տարբերությամբ, սակայն կարող ենք հետ բերել կորցրածը։ Նման բան տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Le Monde-ը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի դեմ կայացած եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականն առաջին կեսից հետո պարտվում էին 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսի վերջնամասում Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ կարողացան խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում «ալբիսելեստեն» երրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց Մբապեն լուսատախտակին կրկին հավասար հաշիվ վառեց, ինչից հետո կողմերն իրացրին 11-մետրանոց հարվածներ, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական