Հայտնի է դարձել այն ակումբը, որը Բարսելոնայի հետ կմասնակցի Գամպերի գավաթի հանդիպմանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 6-ին նախապես որոշված էր, որ Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում պետք է կայանար «Բարսելոնա» – «Ռոմա» հանդիպումը, սակայն հռոմեական ակումբը հրաժարվեց մասնակցությունից։
Diario Sport-ը, հղում կատարելով RAC1 կատալոնական ռադիոկայանին, հայտնում է, որ այդ խաղում «գայլերին» կփոխարինի «Միլանը»։
Այժմ կողմերը դեռևս բանակցություններ են և, մոտ են համաձայնության հասնելուն։
Հավելենք, որ «ռոսոներիներն» արդեն 4-րդ անգամ են մասնակցելու Ժոան Գամպերի գավաթի հանդիպմանը։ Միլանյան ակումբն ընկերական մրցշաարին մասնակցել է նաև 1986, 2004 և 2010 թթ. և նախորդ բոլոր դեպքերում չի կարողացել հաղթել գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, ընկերական-հանդիպումներ, Ժոան Գամպերի գավաթ, Միլան, Ռոմա